Միջազգային էներգետիկ գործակալությունից (ՄԷԳ) հայտնել են, որ ռուսական խողովակաշարով գազի մատակարարումները Եվրոպա այս տարի կարող են նվազել 45 %-ով՝ հասնելով 80 միլիարդ խորանարդ մետրից քիչ քանակի, մինչդեռ ԵՄ հեղուկացված բնական գազի մատակարարումը կավելանա:
2021-ին Ռուսաստանի Դաշնությունից գազը, ըստ ՄԷԳ-ի, ապահովել է Եվրոպայի կարիքների մոտ 40%-ը։
ՄԷԳ-ի զեկույցում արված կանխատեսումնորով՝ մինչեւ 2025-ը ռուսական մատակարարումները ԵՄ-ին 2021-ի մակարդակի հետ համեմատ կնվազեն ավելի քան 55 %-ով, իսկ Ռուսաստանը կբավարարի ԵՄ գազի կարիքների ընդամենը 20 %-ը։
Եվրոպայում գազի գինը գերազանցել է 1800 դոլարը
Միեւնույն ժամանակ Լոնդոնի ICE բորսայի տվյալներով հայտնի է դարձել, որ Եվրոպայում գազի գինը մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1800 դոլարը։
Հուլիսի 4-ին գազի ֆյուչերսները կտրուկ թանկացել են 13 %-ով, իսկ առուվաճառքի ավարտին կանգ են առել 1799,1 դոլարի մակարդակում։
Մարտի սկզբին գազի գինը չորս օր անընդմեջ հասել էր պատմական առավելագույնի՝ ռուսական էներգառեսուրսների ներմուծման արգելքի մտավախությունների պատճառով։ Ռեկորդը սահմանվել է մարտի 7-ին՝ 3892 դոլար, իսկ այդ օրվա հաշվարկային գինը հազար խորանարդ մետրի համար կազմել է 2560,7 դոլար։