Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հայկական հարցերով հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանը իր անհամաձայնությունն է հայտնել Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնությունն արգելափակող 907-րդ բանաձեւը շրջանցելու ԱՄՆ վարչակազմի որոշման հետ:
«Մենք չպետք է հրաժարվենք 907 բանաձեւից եւ որեւէ օգնություն ցուցաբերենք նավթով հարուստ Ադրբեջանին; Այդ երկիրը ագրեսիվ պատերազմ է սանձազերծել:, որը մեր տրամադրած Օգնությունը մեծ չէ, բայց կարծում եմ, որ այն կարեւոր է դիվանագիտական առումով, ուստի դրա տրամադրումը պետք է դադարեցվի»,- ասել է կոնգրեսականը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում:
Կոնգրեսականի կարծիքով Արցախում մարդասիրական ծրագրերի համար ամերիկյան օգնությունը պետք է մեծացվի, իսկ Հայաստանին պետք է հնարավորություն ընձեռվի կրկին ընդգրկվելու «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում:
«Համաշխարհային բանկը Հայաստանը դասել է միջինից բարձր եկամուտ ունեցողների շարքին: Երանի այդպես լիներ, բայց պետք է հաշվի առնել սարսափելի պատերազմի եւ կորոնավիրուսային համավարակի տնտեսական հետեւանքները»,- շեշտել է ամերիկացի կոնգրեսականը: