Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կեստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ Լիտվան կնախապատրաստվի իր տարածքում ՆԱՏՕ-ի միավորված բրիգադի մշտական տեղակայմանը մինչեւ 2027-ը:
Ըստ նրա՝ երկիրն այժմ պատրաստ է ընդունել դաշինքի լրացուցիչ ուժեր՝ անվտանգության իրավիճակի սրման դեպքում։
Միաժամանակ Բադրիսը մանրամասնել է, որ դաշինքի բրիգադի մշտական տեղակայման համար անհրաժեշտ է ենթակառուցվածքի ամբողջական զարգացում։ Նախագահի խորհրդականը նշել է նաեւ, որ նման զարգացման ծրագրերը քննարկվել են պաշտպանության պետական խորհրդի նիստում։ Նախատեսվում է, որ համապատասխան ենթակառուցվածքները 5 տարվա ընթացքում պատրաստ կլինեն։