Նախկինում փառատոնի ազգային ընտրությունը կազմակերպող Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությանից հայտնել են, որ Ռուսաստանը չի մասնակցի Երեւանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին:
Որոշումն ընդունվել է ռուսական Առաջին ալիքի, «Օստանկինո» ռադիոկայանի եւ Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) լքելու կապակցությամբ:
Վերոնշյալ կազմակերպությունների դուրս գալն առնչվում էր Եվրոպական հեռարձակողների միության որոշմանը։ EBU-ն 2022-ին Ռուսաստանին հեռացրել է Եվրատեսիլ երաժշտական մրցույթից։
Մրցույթն այս տարի կանցկացվի Հայաստանում․ նախորդ տարի՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում 224 ձայնով հաղթել էր Հայաստանը ներկայացնող երգչուհի Մալենան։