Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Հյուսիսային Մակեդոնիային կոչ է արել սատարելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Բուլղարիայի հետ տարաձայնություններին վերջ տալուն ուղղված փոխզիջումային ծրագրին։
Ֆրանսիայի նախագահի առաջարկած ծրագրին դեմ են Հյուսիսային Մակեդոնիայի ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, թե այդ ծրագրով Սկոպիեն Սոֆիային շատ զիջումներ է անում պատմության, լեզվի, ազգային ինքնության եւ մշակույթի հարցերում։
Տարաձայնությունների պատճառով պաշտոնական Սոֆիան արգելափակում է Եվրամիության անդամակցության շուրջ Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցությունները։
Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Դիմիտար Կովաչեւսկիի հետ Սկոպիեում, համատեղ ասուլիսի ժամանակ, Շառլ Միշելը հայտարարել է, որ եթե Հյուսիսային Մակեդոնիան ընդունի առաջարկած ծրագիրը, բանակցություններն անմիջապես կմեկնարկեն։