ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը մտադիր չէ պատերազմել Ռուսաստանի դեմ: Բորելն ընդգծել է, որ ԵՄ-ի հիմնական պատասխանն Ուկրաինայում անցկացվող հատուկ ռազմական գործողության պատժամիջոցներն են, որոնց հետեւանքներն ավելի ու ավելի տեսանելի են դառնում:
Ժոզեպ Բորելը նշել է, որ պատժամիջոցներն ազդում են նաեւ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի վրա եւ խոչընդոտում նավթի արդյունահանմանը։
«Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են այնպիսի բարձր ճշգրտության հրթիռներ արտադրելու հարցում, ինչպիսիք են «Իսկանդերը» եւ X-101-ը»,- ասել է Բորելը:
Դիվանագետի համոզմամբ՝ Ռուսաստանից հեռանում են նավթ արդյունահանող արտասահմանյան ընկերությունները, բացի դրանից, բարդ իրավիճակ է ստեղծվել հորիզոնական հորատման պես առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման հարցում։