Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վարչապետի նստավայրի առջեւ իր ելույթում հայտարարել է հրաժարականի մասին։
Ջոնսոնը նշել է, որ մինչեւ իշխող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունը կշարունակեն ղեկավարել Մեծ Բրիտանիայի կառավարությունը եւ Պահպանողական կուսակցությունը: Կուսակցության նոր ղեկավարի ընտրության ժամանակացույցը հրապարակվելու է վաղը։
Բորիս Ջոնսոնը կարճ ուղերձով դիմել է Ուկրաինայի ժողովրդին՝ հայտարարելով, որ անկախ իր պաշտոնանկութունից` Միացյալ Թագավորությունը ռուսական ներխուժմանը հակազդելու գործում շարունակելու է աջակցել ուկրաինացի ժողովրդին «այնքան, որքան պահանջվի»։