ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ հուլիսի 7-ին՝ 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, նաեւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան, մասնավորապես Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաեւ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ։ Դրա հետեւանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։
Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
Հայկական կողմից տուժածներ չկան։