Պատմաբան, հայագետ Արա Սանջյանը Միչիգանի համալսարանի Դիրբորնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավարն է: «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Սանջյանն անդրադառնում է հայոց պատմության անվերջանալի բանավեճերին, հայ պահպանողականների եւ արեւմտամետների հակասություններին ու բանավեճերին: Սանջյանը կարծում է, որ Ադրբեջանը նոր պատերազմ է ուզում, բայց դա սկսելը Ալիեւի ձեռքում չէ: