Չինաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Չժոու Սյուևենը հայտարարել է, որ ընթացիկ տարվա սկզբից երկրում հեղեղումներից ուղղակի տնտեսական վնասը գերազանցել է 64,7 միլիարդ յուանը (գործող փոխարժեքով 9,6 միլիարդ դոլարը), աղետի գոտում է հայտնվել ավելի քան 21,8 միլիոն մարդ: Նախարարը հավելել է, որ անհապաղ տարհանվել է ավելի քան 1,23 միլիոն բնակիչ, զոհվել կամ անհայտ կորել է 40 մարդ:
Սյուևենը շեշտել է, որ հակառակ բնական համաղետների ծավալին՝ դրանց հետեւանքով զոհերի թիվը զգալիորեն նվազել է: Վերջին հինգ տարվա ընթացքում նույն ժամանակամիջոցների միջինացված ցուցանիշների համեմատությամբ հեղեղումներից մահերի քանակը կրճատվել է ավելի քան 70%-ով:
Ըստ Չժոու Սյուևենի՝ ՉԺՀ-ում հեղեղումները վերջին կես տարում դարձել են մի քանի հազար երկրաբանական արտակարգ իրավիճակների, մասնավորապես սողանքների պատճառ: Մեծ քանակությամբ նման դեպքեր են արձանագրվել Հունանի, Գուանդունի եւ Ցզյանսիի նահանգներում: