Ըստ Սիրիայի դեմոկրատական խորհրդի խոսնակ Բասսամ Սաքերի՝ Մոսկվան վստահեցրել է խորհրդին, որ չի աջակցի Սիրիայում Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողությանը:
Նա հավելել է, որ Թուրքիայի ծրագրած ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում հնարավոր է հանգեցնի սիրիացի քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքի բանտերում նախկինում ձերբակալված «Իսլամական պետության» ահաբեկիչների զանգվածային փախուստի:
Ըստ խոսնակի՝ թուրքական ներխուժումը կապակայունացնի տարածաշրջանը եւ գրեթե անհնարին կդարձնի ձերբակալված «Իսլամական պետության» անդամների հսկողությունը։ Սաքերի տվյալներով ներկայում սիրիական բանտերում կա մոտ 11 հազար օտարերկրյա ահաբեկիչ:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան ցանկացած պահի պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում: Թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, որոնք կռվում են քրդական կազմավորումների դեմ, Դամասկոսը բազմիցս «անօրինական» է որակել եւ Անկարային կոչ է արել դուրս բերելու զորքերը։