Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 8-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի, Ֆինլանդիայի, Լիտվայի եւ Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպաններ Պատրիկ Սվենսոնին, Կիրստի Նարինենին, Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին եւ Ռինա Կալյուրանդին:
Դեսպանների խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում զարգացումներն ու հատուկ ներկայացուցիչների վերջին` չորրորդ հանդիպման արդյունքում ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունները: Քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր: