Քրեական ոստիկանության եւ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանման համակարգմամբ՝ Հայաստանի վարչական տարածքում եւ սահմանային անցակետերում հունիսի 26-ից հուլիսի 4-ն անցկացվել է անօրինական ներգաղթի հակազդմանն ուղղված «Նելեգալ-2022» միջոցառման առաջին փուլը:
Հայտնաբերվել, այնուհետեւ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն են ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվող 7 երկրի 36 քաղաքացի։
Ստուգայցերի ընթացքում պարզվել է նաեւ, որ առանց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի հիմքով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթերի տեւական ժամանակ Երեւանում, Արմավիրում եւ Կոտայքում գործող գիշերային ակումբներում, գյուղմթերքի արտադրամասում եւ հասարակական սննդի օբյեկտում աշխատում է օտարերկրյա 18 քաղաքացի։
Վերոնշյալ դեպքերով կազմված համապատասխան արձանագրություններն ուղարկվել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին։