Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեկսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ երկիրը պաշտպանում են ավելի քան մեկ միլիոն ուկրաինացիներ։
Պաշտպանության նախարարի տվյալներով՝ Ուկրաինայի զինված ուժերում մոբիլիզացվել է 700 հազար, սահմանապահ ուժերում՝ 60 հազար, Ազգային գվարդիայում` 90 հազար եւ Ազգային ոստիկանությունում` 100 հազար մարդ։