Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ տարաձայնությունների պատճառով հուլիսի 5-ին հրաժարական տված ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը հայտարարել է, որ պայքարելու է Միացյալ Թագավորության կառավարության նոր ղեկավարի պաշտոնի համար:
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունն` իբրեւ խորհրդարանական կառավարման մոդելի երկիր, որտեղ խորհրդարանի ստորին՝ Համայնքների պալատի վերջին՝ 2019-ի ընտրություններում հաղթել է Պահպանողականների կուսակցությունը, հաջորդ վարչապետն ընտրվելու է պահպանողականների թեկնածուներից:
Ռիշի Սունակից բացի՝ հավակնորդների թվում են պաշտպանության նախարար Բեն Ուոլասը, արտգործնախարար Լիզ Թրասը, պետնախարար Փենի Մորդոնտը, առողջապահության նախկին նախարար Սաջիդ Ջավիդը եւ այլք: