Հայաստանի բասկետբոլի կանանց մինչեւ 20 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում:
B ենթախմբում ընդգրկված մեր թիմն առաջին խաղում 49:46 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին: Հանդիպման արդյունավետ խաղացող է ճանաչվել 15 միավոր վաստակած վրացուհի Կեսո Բարբակաձեն: Մեր թիմի հարձակվող Անի Քրիստիան Մկրտչյանը նրանից հետ է մնացել ընդամենը մեկ միավորով:
Հուլիսի 11-ին Հայաստանի հավաքականը կմրցի Իսրայելի, իսկ հուլիսի 13-ին՝ Գերմանիայի թիմի հետ: