ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վերջին տարիներին հաշմանդամություն ունեցող երեխաներին հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային օղակում մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ապահովման համար պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները եւ սպասարկվող դեպքերի թվաքանակը շարունակաբար աճել են։
Արտահիվանդանոցային ծառայությունները 2021-ին 2018-ի համեմատ աճել են շուրջ 57%-ով (98632 հաճախում 62967-ի դիմաց), իսկ հիվանդանոցային դեպքերը` 18%-ով: Պետբյուջեից հատկացված ֆինանսավորման չափը 2021-ին եղել է 845,5 միլիոն ՀՀ դրամ, իսկ աճը 2018-ի համեմատ` 72%:
2022-ի առաջին կիսամյակում մատուցված ծառայությունների ծավալը եղել է 320,6 միլիոն ՀՀ դրամ։