Կրեմլի լրատվական ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ըստ պայմանավորվածության՝ Ռուսաստանն ու Թուրքիան մոտ ժամանակներում կանցկացնեն հանդիպում ամենաբարձր մակարդակով:
«Առաջիկա ռուս-թուրքական բարձր մակարդակով հանդիպման նախօրեին առաջնորդները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:
Կողմերը, մասնավորապես, մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի՝ ներառյալ Սեւ ծովում նավարկության անվտանգության ապահովման եւ հացահատիկի արտահանման ուղղությամբ ջանքերի համակարգման շուրջ։
Զրուցակիցներն առանձնահատուկ ուշադրություն են դարձրել տնտեսական համագործակցության հետագա ակտիվացման՝ ներառյալ դրա պայմանագրային-իրավական հիմքի կատարելագործման, առեւտրի ծավալների ավելացման, ինչպես նաեւ հաշվարկներում ազգային արժույթի կիրառման եւ ռուսական էներգակիրների անխափան մատակարարումների հեռանկարին: