Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախօերին տեղի ունեցած հեռախոսազրույցին:
«Հուսով եմ՝ նախագահ Էրդողանի եւ Հայաստանի վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը կարագացնի երկու երկրների միջեւ ընթացող բնականոնացման գործընթացը»։
Ավելի վաղ Փայլանն ասել է, որ եթե քաղաքական կամք եւ ցանկություն լինի, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը կարող է ավելի արագ տեղի ունենալ, քան ակնկալվում է։ Նա ընդգծել է հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի վրա աշխատելու կարեւորությունը։
Պոլսահայ պատգամավորը նշել է, որ այդ գործընթացում ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի քաղաքական գործիչները պատասխանատվություն պետք է ստանձնեն։
«Ալիք Մեդիա»-ին գարնանը տված բացառիկ հարցազրույցում Կարո Փայլանը, զգուշավոր լավատեսություն արտահայտելով, նշել էր, որ կարգավորման ամեն հաջորդ քայլ կնշանակի հնարավոր հակամարտության, պատերազմի հավանականության նվազեցում։