ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածել, ըստ որի՝ հուլիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Ավելին՝ նույն ժամանակահատվածում հենց ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում նաեւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ»,- նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել են նաեւ, որ հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։