Անկարայում դիվանագիտական աղբյուրը ռուսական Риа Новости-ին հայտնել է, որ Թուրքիան առաջարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հերթական հանդիպումն անցկացնել Անկարայում կամ Երեւանում, սակայն մինչ այժմ որեւէ արձագանք չի եղել։
«Եթե մենք խոսում ենք երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, տրամաբանական կլինի, որ բանակցությունները տեղի ունենան առանց երրորդ երկրների, ուժերի մասնակցության։ Մենք առաջարկել ենք հանդիպում անցկացնել Անկարայում կամ Երեւանում, բայց դեռ չենք ստացել պատասխան»,- գործակալությանն ասել է թուրք դիվանագետը։