ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թեհրան կատարելիք այցի մասին տեղեկությունը: Պուտինը հաջորդ շաբաթ բանակցություններ կունենա ոչ միայն Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի, այլեւ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Եռակողմ հանդիպումից բացի, իհարկե, կլինեն նաեւ երկկողմ հանդիպումներ։ Երեկ զեկուցել ենք Պուտինի եւ Էրդողանի առաջիկա բարձր մակարդակի շփումների մասին, եւ այդ հանդիպումը նույնպես տեղի կունենա այնտեղ»,- ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
Ըստ իրանական Mehr գործակալության՝ Պուտինը վերջին անգամ նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ անձամբ հանդիպել էր հունիսի վերջին՝ Աշխաբադում անցկացված Կասպիական գագաթնաժողովի ժամանակ: