Ըստ Daily Mirror պարբերականի՝ Շրի Լանկայի նախագահ Գոթաբայ Ռաջապաքսան, խոստման համաձայն, հուլիսի 13-ով թվագրված հրաժարականի դիմում է ներկայացրել: Նախագահ Ռաջապաքսանը կղզում է, ու նրան հսկում են զինվորականները։ Նրա գտնվելու ճշգրիտ վայրը հայտնի չէ, բայց նա, հավանաբար, այս շաբաթ կլքի երկիրը:
Շաբաթ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կոլոմբոյի փողոցներ՝ պահանջելով գործող նախագահի հրաժարականը։ Նրանք գրավել են նախագահի եւ վարչապետի նստավայրերը։ Դրանից հետո Շրի Լանկայի վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեն հայտարարել է, որ նախագահը կլքի իր պաշտոնը: Ռաջապաքսան հայտարարել է հուլիսի 13-ին հրաժարական տալու որոշման մասին։