Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԵՄ ֆինանսական օժանդակություն է տրամադրելու Ադրբեջանին՝ երկրի տարածքներն ականազերծելու նպատակով։
«Ուրախությամբ հայտնում եմ, որ ԵՄ-ն՝ որպես խոշորագույն դոնոր կառույց, Ադրբեջանին հավելյալ 4,25 միլիոն եվրո կտրամադրի։ Օժանդակությունը կցուցաբերվի «Ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձի ապահովում Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության կարողությունների մեծացման միջոցով» ծրագրի շրջանակում։