Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Սերբիայի էներգետիկայի նախարար Զորանա Միխայլովիչը Սարաեւո կատարած այցի ընթացքում հայտնել է, որ ըստ ամենայնի՝ արդեն հաջորդ տարի ռուսական գազից լիակատար կախվածության մեջ գտնվող Սերբիան կսկսի վառելիք ստանալ Ադրբեջանից։
Սերբ նախարարը նշել է, որ դա հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ 2023-ի սեպտեմբերին ավարտին հասցվի Բուլղարիան Սերբիային կապող խողովակաշարի շինարարությունը։
«Այդ խողովակաշարը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Այժմ բանակցում ենք Ադրբեջանի հետ՝ հաջորդ տարի մատակարարվելիք գազի ծավալները այսօրվանից ամրագրելու համար»,- ընդգծել է Միխայլովիչը։