Սպառազինությունների վերահսկողության եւ միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոննի Ջենքինսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կցանկանար աշխատել Ռուսաստանի հետ միջուկային անվտանգության հարցերի շուրջ, բայց Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով հնարավոր չի համարում:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ուշադրություն դարձնել սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերին: Ջենքինսը խոստովանել է, որ Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների պատճառով ԱՄՆ-ը ստիպված է եղել դադարեցնել ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները:
Պետքարտուղարի տեղակալը նշել է, որ ԱՄՆ-ը իրոք ունի երկխոսության մեխանիզմներ, որոնք ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հետ միջուկային հիմնախնդիները քննարկելու նպատակով:
Ջենքինսը հավելել է, որ ներկայում Արեւմուտքի երկրներն իրենց ջանքերը կենտրոնացնում են Ռուսաստանի դեմ միջուկային պատերազմը կանխելու վրա եւ փորձում օգնության ձեռք մեկնել Ուկրաինային:
Պետերբուրգի 10-րդ միջազգային իրավաբանական համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսություն վարելու ռազմավարական կայունության եւ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմների պահպանման շուրջ:
ՌԴ նախագահի մամուլի քատուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, նշել է, որ ռազմավարական կայունության շուրջ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների երկխսության շարունակման ակնառու ծրագրեր տվյալ պահին չկան: