ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից հայտնել են, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովը հավանություն է տվել եւ պալատի վերջնական քննարկմանն է ներկայացրել Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված չորս հայամետ լրացումները:
Լրացումներով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակելու հայ ռազմագերիներին, հետաքննելու ահաբեկիչ վարձկանների, ինչպես նաեւ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառմամբ թուրքական անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված հակահայկական պատերազմական հանցագործությունները: Միեւնույն ժամանակ ԱՄՆ նախագահին կոչ է արվել դադարեցնելու F-16 կործանիչների եւ դրանց արդիականացման սարքավորումների տրամադրումը Թուրքիային:
Լրացումները հավանաբար քննարկման կդրվեն հուլիսի 13-ին: