Ադրբեջանում Չեխիայի դեսպան Միլան Սեդլաչեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Չեխիան շահագրգռված է էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցությամբ:
Դիվանագետը նշել է, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հատուկ հանձնարարականներ է տվել։
Իր հերթին Ալիեւը հայտարարել է, որ երկու երկրները համագործակցությունն ընդլայնելու ներուժ ունեն, այդ թվում էներգետիկ ոլորտում:
Բրյուսելը Ուկրաինայի դեմ ռազմական հարձակման պայմաններում, երբ Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով Եվրամիության 12 պետություն ամբողջովին կամ մասամբ զրկվել է «Գազպրոմ»-ի գազից, իբրեւ ռուսական էներգակիրների այլընտրանք ԵՄ-ում դիտարկում է նաեւ այդ ադրբեջանական գազն ու նավթը: