Մշտական եւ դժվարին ճանապարհով է իրագործվում մշակութային ցանկացած նախաձեռնություն. հենց այդպես 1999 թվականին ստեղծվեց Արամ Խաչատրյանի անվան եռյակը, որն այժմ էլ շարունակում է ճամփորդել եւ տարածել հայկական երաժշտությունը աշխարհի տարբեր երկրներում: Այսպիսով մենք միշտ պահպանել ենք նաեւ թանգարանի ու երաժշտախմբի կապը, բազմաթիվ նախագծեր ենք միասին իրականացրել, եւ սա, իհարկե, շարունակվելու է: