Ըստ Կորեայի կենտրոնական հեռագրակական գործակալության՝ Կորեայի ժողովրդադեմոկրատակական Հանրապետության (ԿԺԴՀ) իշխանությունները հուլկիսի 13-ին ուշ երեկոյան հայտնել են այսպես կոչված Դոնեցկի Ժղովրդական Հանրապետության (ԴԺՀ) եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) հետ՝ անկախության, հաշտության եւ բարեկամության սկզբունքների հիման վրա միջպետական հարաբերությունները զարգացնելու մտադության մասին:
ԿԺԴՀ-ի արտգործնախարար Ցոյ Սոն Հին այսպես կոչված ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի՝ իր պաշտոնակիցներին է հղել նամակ ճանաչման մասին:
Ի պատասխան Կիեւը հայտարարել է Փենյանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:
Ավելի վաղ Ուկրաինայից անջատված Դոնեցկի շրջանի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ պաշտոնական Փհենյանը ճանաչել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության անկախությունը:
Հյուսիսային Կորեայի դեսպան Սին Հոն Չհոլն՝ այսպես կոչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության դեսպան Օլգա Մակեեւային է հանձնել ճանաչման մասին հյուսիսկորեական կառավարության պաշտոնական որոշումը։
Աշխարհի ամենափակ եւ անազատ երկրներից մեկը համարվող Հյուսիսային Կորեան Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչած ՄԱԿ-ի երրորդ անդամ պետությունն է Ռուսաստանից եւ Սիրիայից հետո։