Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Էմանուել Մակրոնին հղած շնորհավորական ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գրել է, որ Բաքուն մտադիր է շրջել պատերազմի էջը, կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները եւ Երեւանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:
Իլհամ Ալիեւը միաժամանակ հույս է հայտնել, որ հենվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա՝ Ֆրանսիան իր ներդրումը կունենա այդ պայմանագրի նախապատրաստման գործընթացում։