ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ հունիսի 3-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի բնակիչ Ա.Խ.-ին ինքնությունը դեռեւս չպարզված երեք ադրբեջանցիներ նրա կամքին հակառակ տեղափոխել են Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար մարզ։ Խաչիկ գյուղի բնակչի անհետացման մասին եղբայրն է ահազանգել հունիսի 6-ին։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ բոխի հավաքելու նպատակով Ա.Խ.-ն միայնակ գնացել է գյուղի եւ Ադրբեջանի սահմանակից «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղ էլ նրան են մոտեցել ադրբեջանցիները։
Քննչական կոմիտեի տվյալներով հուլիսի 12-ին Ա.Խ.-ին վերադարձրել են Ադրբեջանին սահմանակից «Ջաղացի ձոր» կոչվող տարածք, որտեղից նա վերադարձել է Խաչիկ գյուղ։
Հունիսի 16-ին դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է: