Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ֆոնին մեծ աշխուժություն է տարածաշրջանում։ ԱՄՆ-ը փորձում է արագորեն լուծել Իրանի հետ միջուկային համաձայնագրի բանակցությունները, եվրոպացիները իրար հերթ չտալով մեկնում են Ադրբեջան, շատերը գալիս են նաեւ Հայաստան։
Թուրքիան տարածաշրջանում խաղացող է, բայց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բոլորին պետք է հենց այն բանի համար, որ օգտագործեն տարածաշրջանի հնարավորությունները, ինչը նշանակում է օգտագործել Իրանի հնարավորությունները, օգտագործել Ադրբեջանի հնարավորությունները, օգտագործել Հայաստանի հնարավորությունները։
Որքան էլ տարօրինակ է, Թուրքիան այս ամբողջ պատմության մեջ կարեւոր խաղացող է դառնում որպես մյուսների հետ տնտեսական հարաբերությունների կարգավորմանը չխանգարող։ Այսինքն՝ բոլորին պետք է, որ Թուրքիան այստեղ որեւէ մեկի հետ խնդիր չունենա, որպեսզի մյուսները կարողանան աշխատել բոլոր այդ «որեւէ մեկ»-երի հետ, այս դեպքում՝ Իրանի եւ Հայաստանի։
Իսկ ինչպե՞ս օգտագործել Իրանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հնարավորությունները, որոնք Թուրքիայի «գործը» չեն։ Իրանը կոմունիկացիոն աշխարհ է հարավարեւելյան Ասիայից դեպի Եվրոպա։ Իսկ որտեղո՞վ է անցնում այդ աշխարհը՝ Իրանով ու Հայաստանով։
Իսկ ինչո՞ւ այդ կոմունիկացիոն աշխարհի համար Ադրբեջանը կամ Թուրքիան հարմար չեն։ Որովհետեւ Հնդկաստանը դա չի ուզում։ Նրանք Պակիստանի գործընկերն են։ Իրանը կարեւոր աշխարհաքաղաքական միավոր է դառնում նաեւ Ռուսաստանի հետ Արեւմուտքի հակամարտության ֆոնին, որովհետեւ փոխարինելու է ռուսական նավթին։ Նույն պատճառով Արեւմուտքի համար կարեւոր է նաեւ Ադրբեջանը, ահա ինչու է Արեւմուտքը բոլոր հնարավոր եղանակներով փորձում ավարտել հայ-ադրբեջանական հակամարտությունը։
Հայաստանի հնարավորությունները զուտ կոմունիկացիոն են, այստեղ գազ կամ նավթ չկա, Հայաստանը աշխարհին ներկայանում է Հյուսիս-Հարավ ճանապարհով։ Ահա ինչու է ԵՄ-ն ավելի քան կես միլիարդ եվրո տալիս ու ասում՝ սարքե՛ք այդ ճանապարհը։ Հայաստանից, ինչպես ասում են, այլ խեր չկա։ Գլխավորը, որ Ադրբեջանի հետ որեւէ հակամարտության մեջ չներքաշվի։ Այդ իմաստով Հայաստանին «ցույց տվեցին» իր տեղը 44-օրյա պատերազմում։
Արեւմուտքը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, որովհետեւ խաղաղությունն այստեղ, ինչպես ասում են, բոլոր խաղերից դուրս է դնում Ռուսաստանին։
Միակ խնդիրը մնում է Լեռնային Ղարաբաղում ռուսների ներկայությունը։ Դրա համար Արեւմուտքն ասում է, որ Ղարաբաղի հարցը դեռ լուծված չէ։ Պարտադիր չէ, որ մենք՝ հայերս, դա հասկանանք մեր օգտին, կամ թեկուզ ադրբեջանցիները դա հասկանան իրենց օգտին։ ԼՂ խնդիրը լուծված չէ, որովհետեւ ռուսները դեռ այստեղ են։ Համենայնդեպս Ղարաբաղում ռուսների երկարաժամկետ գոյության որեւէ տրամաբանություն, ըստ Արեւմուտքի, չկա։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: