Հուլիսի 13-15-ը արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես, Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում հրդեհվել է 2000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Արարատի մարզի Ղուկասավան գյուղում՝ 2 հա, Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3300 քմ, Գետամեջ գյուղում՝ 10 հա, Արամուս գյուղում՝ 200 քմ տարածք:
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում մարվել է 1,5 հա, Գնդեվազ գյուղում՝ 700 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1,5 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 300 քմ, Տավուշի մարզի Իջեւան քաղաքում՝ 2300 քմ, Նոյեմբերյան քաղաքում՝ 3 հա, Ոսկեվան գյուղում՝ 300 քմ, Բերդավան գյուղում՝ 11 հա, Հովք գյուղում՝ 2500 քմ տարածք հրդեհ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 30,5 հա: