Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում հուլիսի 15-ի նիստի օրակարգում ընդգրկվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության եւ հաղթողի ընտրության վերաբերյալ հարցը:
Նիստի օրակարգի հաստատումից հետո հանձնաժողովի անդամները փակ եւ գաղտնի քվեարկությամբ գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին:
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել չորս ընկերություններ:
Վարկանիշային քվեարկությամբ «Թիվ 1 հեռուստաընկերություն 2020»-ը ստացել է 69, «Յան Թիվի»-ն՝ 84, «Հայկական երկրորդ հեռուստաալիք»ը՝ 73 եւ «ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը՝ 101 միավոր: