ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտարարել են, որ նախարարությունը թույլ է տվել որոշ գործարքներ կատարել Ռուսաստանի հետ: Խոսքը, մասնավորապես, պարարտանյութերին, սննդամթերքին, սերմացուին, դեղերին եւ բժշկական սարքավորումներին առնչվող գործարքների մասին է։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հունիսի 2-ին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկից հանել էր ամերիկացիներին կենսաթոշակների վճարմանն առնչվող գործարքները, որոնք արգելվել էին նախագահ Ջո Բայդենի հրամանագրով։
Ամերիկյան Navigator Principal Investors ներդրումային ընկերության տնօրեն Քայլ Շոստակը համոզմունք է հայտնել, որ 2022-ի աշնանը նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո հակառուսական պատժամիջոցները կթուլանան:
Նա շեշտել է, որ դա կարող է տեղի ունենալ հանրապետականների հաղթանակի դեպքում։ Արգելքների մեղմացումն, ըստ Շոստակի, կարող է վերաբերել ռուսական նավթի, հումքի եւ պարարտանյութերի ներմուծմանը, իսկ հաշվարկային ընթացակարգերով պայմանավորված՝ նաեւ ֆինանսական հատվածի սահմանափակումներին, ներառյալ բանկերի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմին: