Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուլիսի 15-ին ժամանել է Բաքու, որտեղ նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
Հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, խաղաղության պայմանագրի կնքման, հաղորդակցման ուղիների բացման, ականների խնդրի շուրջ, ինչպես նաեւ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած քաղաքացիների խնդրի վերաբերյալ:
Ադրբեջանի նախագահը Կլաարի հետ հանդիպմանն ընդգծել է բրյուսելյան հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման եւ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման կարեւորությունը: