Վրաստանի էներգետիկ եւ ջրամատակարարման ոլորտների կարգավորման ազգային հանձնաժողովը 50 հազար լարիով (շուրջ 17․5 հազար դոլար) տուգանել է ադրբեջանական SOCAR էներգետիկ ընկերությանը՝ փաստաթղթային հաշվետվությունները օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու համար։
Վրացական կարգավորող մարմինը նախազգուշացրել է, որ եթե SOCAR ընկերությունը մի անգամ եւս ուշացնի գործունեության հաշվետվությունը, կտուգանվի 100 հազար լարիով։