Ըստ «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալության՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հուլիսի 18-ին կայցելի Բաքու։
Ֆոն դեր Լայենին այցի ընթացքում ուղեկցելու է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնը։ Ըստ Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքի՝ այցի ընթացքում եվրոպացի պաշտոնյաները հանդիպելու են Ադրբեջանի ղեկավարներին հետ, նախատեսված են նաեւ Կադրի Սիմսոնի բանակցությունները Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ։