ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ հուլիսի 16-ին Թբիլիսում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Արտգործնախարարները Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում:
Երեք երկրների արտգործնախարարները քննարկել էին եռակողմ հայտարարությունների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանային կոմունիկացիաների եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը, սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծմանը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման պայմանագրին առնչվող հարցեր: