ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելեւի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային եւ ցամաքային տրանսպորտին, միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներին, «Վերին Լարս»-ի անցակետերի բեռնաթափմանը, ինչպես նաեւ երկաթուղային փոխադրումներին առնչվող հարցերը, ինչպես նաեւ ճանապարհաշինության ոլորտում համագործակցության հնարավորությունները։