Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ 2022-ի առաջին կիսամյակում Արցախի բուժհաստատություններում ծնվել է 792 երեխա՝ 406 տղա, 386 աղջիկ:
Ստեփանակերտում ծնվել է 697 երեխա, ծնված երեխաների առավելագույն քանակ է գրանցվել Մարտակերտում՝ 66, այնուհետև՝ Մարտունիում՝ 29: Հունվար-հունիս ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 4 ծնունդ: 6 երեխա ծնվել է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով, որից՝ 3 տղա, 3 աղջիկ:
ՀՀ բուժհաստատություններում ծնվել է արցախցի 15 երեխա՝ 8 տղա, 7 աղջիկ: Արդյունքում Արցախում ընդհանուր ծնելիությունը առաջին կիսամյակում կազմել է 807 երեխա՝ 414 տղա, 393 աղջիկ:
2021-ի առաջին կիսամյակի ընթացքում Արցախի բուժհաստատություններում ծնվել է 593 երեխա՝ 270 տղա, 323-աղջիկ, ինչը նշանակում է, որ ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում ծնունդների թիվն աճել է գրեթե 200-ով: