Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի Մ15 առաջնությունում հուլիսի 18-ի ուշ երեկոյան ավարտվել են ազատ ոճի ըմբշամարտի մրցումները:
Հայաստանից մասնակցած 12 ըմբիշներից մեդալներ նվաճել են հինգը:
44 կգ քաշային Գագիկ Ղազարյանը, 57 կգ քաշային Հայկ Ավանեսյանը եւ 75 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը պարտվել են եզրափակիչներում եւ արժանացել արծաթե մեդալների: Արմեն Պապիկյանը (38 կգ) եւ Տիգրան Ըխտոյանը (48 կգ) հաղթել են 3-րդ տեղի համար մրցամարտերում եւ նվաճել բրոնզե մեդալ:
62 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը եւ 85 կգ քաշային Անդրանիկ Ջաղեթյանը պարտվել են փոքր եզրափակիչներում եւ մնացել առանց պարգեւների:
Հուլիսի 19-ին մեդալների համար կպայքարեն արդեն հունահռոմեական ոճի ըմբիշները: