ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Թբիլիսիում կարեւոր քայլ է դեպի համապարփակ լուծում:
«Եվրամիությունը լիովին աջակցում է խաղաղ, անվտանգ եւ բարգավաճ Հարավային Կովկասին։ Կարգավորմանը/հաշտեցմանը կարելի է հասնել միայն ուղիղ երկխոսության միջոցով»,- ընդգծել է ԵՄ գլխավոր դիվանագետը։
Ավելի վաղ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի թբիլիսյան հանդիպումը ողջունել էին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: