ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Նեդ Փրայսը «արդյո՞ք ԱՄՆ-ն մտադիր է ակտիվացնել իր դերը Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում» լրագրողի հարցին ի պատասխան հայտարարել է, որ երկխոսությունը Հարավային Կովկասում խաղաղության, դեմոկրատական եւ բարգավաճ ապագայի հասնելու լավագույն միջոցն է եւ Միացյալ Նահագները կշարունակի աջակցել դրան բոլոր հնարավոր եղանակներով։
«Մենք մշտապես հայտարարել ենք, որ այդ հարցում պատրաստ ենք փոխգործակցել մեր գործընկերների հետ, նաեւ ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահի մեր դերով, որպեսզի օգնենք երկրներին հասնել երկարաժամկետ եւ համապարփակ խաղաղության»,-շեշտել է Փրայսը։
Պատասխանելով ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ գազային գործարքի մասին հարցին, եւ թե որքանով է հուսալի Բաքուն՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ նրա կասկածելի հարաբերություններն ու Ադրբեջանում տիրող իրավիճակը մարդու իրավունքների առնչությամբ, պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել է. «Եթե դրա վերաբերյալ ինչ-որ բան ունենանք, կտեղեկացնենք»։