Ըստ իրանական Tehran Times պարբերականի՝ Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության խոսնակ Ռուհոլլահ Լաթիֆին հայտնել է, որ Իրանից Հայաստան արտահանումն այս տարի 3 ամսում՝ մարտի 21-ից հունիսի 21-ը, աճել է 21%-ով (իրանական օրացույցային տարվա առաջին եռամսյակ):
Երեք ամսում Իրանը Հայաստան է արտահանել 74 միլիոն դոլարի ապրանք։
Իրանը եւ Հայաստանը Երեւանում մայիսի կեսին տեղի ունցած հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը: