Ըստ սիրիական «Սանա» գործակալության՝ Սիրիան խզում է Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները Կիեւի համանման որոշումից հետո։ Դամասկոսում կարծում են, որ Կիեւը փաստացի խզել է հարաբերությունները դեռեւս 2018-ին, երբ հրաժարվել է սիրիացի դիվանագետների վիզաները երկարաձգելուց:
Հունիսի 30-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ի պատասխան այսպես կոչված Դոնեցկի եւ Լուգանսկի Հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշման, խզում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները։
Կիեւը հայտարարել է նաեւ, որ պատժամիջոցներ է սահմանելու Սիրիայի իրավաբանական եւ ֆիզիկական անձանց նկատմամբ։