Շրի Լանկայի խորհրդարանի գլխավոր քարտուղար Դհամիկա Դասանայակեն հայտնել է, որ Շրի Լանկայի նախագահ է ընտրվել երկրի գործող վարչապետ եւ պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռանիլ Վիկրեմեսինգհեն։
«Քվեարկության արդյունքներով Շրի Լանկայի Դեմոկրատական Սոցիալիստական Հանրապետության ութերորդ նախագահ ընտրվեց Ռանիլ Վիկրեմեսինգհեն»,- հայտարարել է հաշվիչ հանձնաժողովի նախագահը։
Ավելի վաղ Շրի Լանկայի խորհրդարանի մի քանի պատգամավորներ դիմել էին վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհեին՝ պետության գործող ղեկավար Գոտաբայա Ռաջափակսայի պաշտոնաթողությունից հետո երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու խնդրանքով: Շրի Լանկայի նախագահ Գոթաբայ Ռաջապաքսան հուլիսի 13-ին թվագրված հրաժարականի դիմում էր ներկայացրել:
Շրի Լանկայում հազարավոր բողոքավորներ հուլիսի 9-ին դուրս էին եկել Կոլոմբոյի փողոցներ նախագահի պաշտոնաթողության պահանջով: Ծայր առած խռովությունների ընթացքում ցուցարարները գրավել են նախագահի եւ վարչապետի նստավայրերը: Բողոքի ցույցերում տուժել է ավելի քան 100 մարդ: Քաղաքացիների դժգոհության պատճառը երկրի տնտեսական դրության վատթարացումն է: