Ըստ ավստրիական Puls 24 հեռուստաալիքի՝ Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդեր Շալենբերգը նախապես չհայտարարված այցով ժամանել է Կիեւ, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Հեռուստաաալքի տվյալներով՝ Շալենբերգի հետ Ուկրաինա են ժամանել Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորոչոկը եւ Չեխիայի ԱԳՆ ղեկավար Յան Լիպավսկին:
Նախարարների ծրագրում նշված է հանդիպում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ: