Ռուս-ուկրաինական պատերազմում ռուս զինվորին աշխարհը «վերապահել» է ֆաշիստի դերը։ Այդպես է քաղաքակիրթ աշխարհը ընկալում նրան։ Բայց հենց դա էլ անհնար է դարձնում որեւէ տեսակի հրադադար ռուս-ուկրաինական ճակատում։ Եվ դա ռուսների համար դժվարացրել է բավարարվելը այն նվաճումներով, որոնք նա այսօր ունի։
Նույնիսկ պատժամիջոցները, որոնք վերաբերում են ֆաշիզմի հաղթանակը թույլ չտալուն, չեն ընկճում ռուսներին։ Որովհետեւ ռուսները որոշել են այս խաղը խաղալ մինչեւ վերջ ու քաղաքակիրթ աշխարհին «բացատրել», թե ինչպես են խեղաթյուրվել ֆաշիստի նրանց ընկալումները։ Ավելին՝ ռուսներն ուզում են աշխարհին նույնպես դարձնել ֆաշիզմի մասնակից։ Ինչպե՞ս։
Ըստ ՌԴ-ի՝ այս պատերազմը պետք է դադարեցվի ոչ թե բանակցություններով, այլ Ուկրաինայի խնդրանքով։ Կամ Եվրոպայի պարտադրանքով։ Ինչո՞ւ։ Ռուսաստանը բավարար համբերություն ունի շարունակելու պատերազմը։ Ինչպես Վլադիմիր Պուտինն էր ասում, իրենք դեռ չեն էլ սկսել կռվելը։ Պուտինը գիտի, որ այս պատերազմից հետո նկարվելու են գեղարվեստական կինոնկարներ, գրվելու են գրքեր։ Բոլոր այս ստեղծագործություններում Պուտինը ներկայացվելու է նոր Հիտլեր, որի դեմ քաղաքակիրթ աշխարհը կռվում էր թույլ չտալու համար ֆաշիզմի հաղթանակը։ Բայց փաստն այն է, որ Ռուսաստանն, ըստ Պուտինի, հաղթելու է գոնե Ղրիմի, Լուգանսկի ու Դոնբասի «ազատագրումով»։
Ռուսաստանի հաշվարկը հետեւյալն է՝ ինչպե՞ս եք մեզ ներկայացնելու որպես ֆաշիստ, եթե ինձնից հրադադար են խնդրում ու ստանում են։ Ինչպե՞ս եք ինձ համարում ֆաշիստ, եթե ի վերջո ինձ հետ կրկին բանակցում են գազի համար։ Ռուսաստանը մտածում է այսպես. եթե ես նոր Հիտլերն եմ, այդ դեպքում ինչպե՞ս եք ինձնից խնդրում գազ, որն այս ձմռանը օդ ու ջրի պես պետք է գալու Եվրոպային։ Ինչպե՞ս կարելի է հանձնվել ֆաշիստի ողորմածությանը։
Այսինքն՝ անվերապահ օկուպացիայով կա՛մ Պուտինը պիտի փոխի Եվրոպայի այն ընկալումը, որ ֆաշիզմը միշտ պարտվում է, կա՛մ Եվրոպան պիտի Ռուսաստանի վրայից հանի ֆաշիզմի նոր օջախի կերպարը։
Եվրոպային սեփական դեմքը փրկելու համար ի՞նչ է պետք՝ Պուտինի հրաժարականը կամ հեռացումը նախագահի ժամկետի լրանալուց հետո։ Որովհետեւ Եվրոպան առանց Ռուսաստանի չի կարող, բայց նա չի կարող նաեւ այն Ռուսաստանի հետ, որի տերն ու տնօրենը Վլադիմիր Պուտինն է։ Դա կխանգարի նաեւ հերոսական գրքեր գրելուն եւ, դիցուք, նոր «Շինդլերի ցուցակ»-ներ նկարահանելուն։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: